«Ռոմա»-ի կիսապաշտպան Սեյդու Կեյտան հայտարարել է, թե ինչու «Ռեալ»-ի դեմ ընկերկաան խաղից առաջ չի ստեղմել Պեպեի ձեռքն ու նրա դեմքին հարվածել ջրով լի շշով.
«Երբ դեռ խաղում էի «Բարսելոնա»-ում, նա ինձ կապիկ անվանեց: Այդ ժամանակ ինքս ինձ ասացի, որ այդ տղան ոչինչ չարժե: Բայց այդ այդ ժամանակ չհրապարակեցի կատարվածը:
Այդ իսկ պատճառով չսեղմեցի նրա ձեռքն ընկերական խաղից առաջ: Ավելի վաղ մտադրությանս մասին ասել էի իմ թիմակից Մեհդի Բենատիային: Ձեռքը չսեղմելուց հետո նա հանկարծ մոտեցավ ինձ ու թքեց վրաս: Այդ պահին ձեռքիս ջրով լի շիշ կար, որով հարվածեցի նրան:
Չեմ ուզում ասել, որ ես անթերի եմ: Ունեմ թերություններ, ինչպես բոլորը, բայց ես հարգում եմ մարդկանց, ի տարբերություն նրա»,- հայտարարել է Կեյտան:










































