«Էժանագին բամբասանք է, որին չարժե անդրադառնալ»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպես է որակել այն լուրը, ըստ որի` ինքը մանդատը վայր է դնելու:
Վերջին օրերին տարածվել էր, nր Հակոբյանը պետք է հրաժարվի իր պատգամավորական մանդատից` Աժ-ում տեղը զիջելով Ստյոպա Սաֆարյանին: Հակոբյանը երեկ հավաստիացրել է, որ դրա մասին ինքն առաջին անգամ մամուլից է լսել` հասկանալով, nր դա ընդամենը պատվեր է:










































