«Ֆորմուլա-1»-ի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը, որը ներկայացնում է «Ռեդ Բուլ» թիմը, ստացել է «Այնտրախտ» ֆուտբոլային ակումբի պատվավոր անդամի կոչումը: Նշենք, որ այդ ակումբն ավտոարշավորդի սիրելի թիմն է:
Գերմանական ակումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Սեբաստիան Ֆետելն իրենց ակումբի պատվավոր անդամն է: Ավելի ուշ Ֆետելն ինքն է հաստատել այս լուրը:
«Ես հաջողություններ եմ ցանկանում «Այնտրախտ»-ին: Նրանք ուղղակի ֆանտաստիկ աշխատանք են տանում»,- Բունդեսլիգայի պաշտոնական կայքը փոխանցում է Ֆետելի խոսքերը: