Բելառուսի ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն խոսել է ԱՊՀ առաջնություն կազմակերպելու մտքի մասին:
«Կարծում եմ՝ դա անհնար է: ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն շատ ուժեղ կազմակերպություններ են, որոնք դա թույլ չեն տա: Նմանօրինակ առաջարկներ նախկինում էլ են եղել, սակայն դրանք ողջամիտ չեն համարվել: Չափազանց բարդ է: Ամեն դեպքում, եթե արդյունքում մրցաշարն անցկացվի, շատ հետաքրքիր կլինի»,- ասել է Գոնչարենկոն:






































