Հռոմում 85 տարեկանում մահացել է ազդեցիկ իտալացի կարդինալ Ֆրանչեսկո Մարկիզանոն՝ կաթոլիկ գլխավոր բազիլիկայի՝ Սուրբ Պետրոսի տաճարի պատվավոր քահանայապետը: Այս մասին հայտնում է Սուրբ Գահի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա ծնվել էր 1929 թվականի հունիսի 25-ին՝ Թուրինում: Ավարտել է Պապի Գրիգորյանական ինստիտուտը: Կարդինալի կոչում է ստացել Հովհաննես Պողոս II պապի կողմից՝ 2003-ին:









































