Բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ: «Ատլետիկո Մինեյրո»-ն և 34-ամյա ֆուտբոլիստը համաձայնության են հասել ֆուտբոլիստի պայմանագրի վաղաժամկետ լուծարման հարցում:
Հիշեցնենք` Ռոնալդինյոն հանդես է գալիս «Ատլետիկո Մինեյրո»-ի կազմում 2012 թվականից: Բրազիլական թիմի կազմում ֆուտբոլիստն 88 հանդիպում է անցկացրել և 28 գոլ հեղինակել:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Ռոնալդինյոն հեռացել է թիմի գլխավոր մարզիչ Լևիր Կուլպիի հետ վատ փոխհարաբերությունների պատճառով:









































