Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի 3 ֆուտբոլիստների` Մատց Հումելսի, Նևեն Սուբոտիչի և Մարիո Գյոտցեի ծառայություններով:
Այդ կապակցությամբ կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներկա կգտնվեն դորտմունդցիների` «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն հետաքրքրվել են Հումելսի ծառայություններով:
Ներկայում «Բարսելոնա»-ն միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, մինչդեռ Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայում զբաղեցնում է երրորդ տեղը:






































