Դոնեցկում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողնոերի հարցերին:
«Մենք միշտ խաղում ենք բարձր տրամադրությամբ: Չնայած, որ մենք արդեն դուրս ենք եկել 1/8 եզրափակիչ, չենք կարող վատ խաղալ մեր երկրպագուների ներկայությամբ:
Կգրավե՞մ Բուֆոնի դարպասը. ես դուրս եմ գալիս խաղադաշտ ու չեմ մտածում միայն գոլեր խփելու մասին: Մտածում եմ մարզչի հանձնարարությունն ի կատար ածելու մասին: Ավելի լավ է թիմը հաղթի, քան ես գոլ խփեմ, բայց պարտվենք»,- հայտարարեց Մխիթարյանը:








































