Պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիի ապագան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում շարունակում է մնալ հարցականի տակ: Goal.com-ը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի նկարը բացակայում է ակումբի 2013թ. օրացույցից, որը հնարավոր կլինի ձեռք բերել «Յունայթեդ»-ի պաշտոնական խանութներից:
Հիշեցնենք, որ պորտուգալացին, ով կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում, նոր համաձայնագրի ստորագրման նպատակով դեռ համաձայնության չի եկել «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ:
Նանիի ծառայություններով հետաքրքրվումմ են «Միլան»-ն ու «Յուվենթուս»-ը:







































