Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Կառավարությունում ՀԲ-ի հետ քննարկվել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը

Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ինչպես նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Ողջունելով մասնակիցներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ծավալված համագործակցության վերաբերյալ. «Ծավալուն աշխատանք է կատարվել Համաշխարհային բանկի կողմից: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ներկայացված քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը և պատրաստ ենք քննարկել այն»:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ առաջարկվող քաղաքականության վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Առաջնահերթություններ են համարվում կառավարման նոր համաձայնության մշակումը, տնտեսական աճի նոր ուղու ձևավորումը և արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը: Քաղաքականության վերլուծականներն ամփոփ ներկայացնելիս Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ընդգծել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հաջորդիվ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ռազմավարության առաջնահերթությունները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ու Համաշխարհային բանկի թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջարկվող քաղաքականության վերլուծականների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Մասնավորապես, արծարծվել են համընդհանուր բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում