Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի սպորտի նախարարությունը չեղյալ է հայտարարել մարզուհիների համար հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու արգելքը: Այս մասին նշված է Թուրքիայի Պաշտոնաթերթում (Resmi Gazete):
Դրանով իսկ թուրք մարզուհիները կարող են մրցաշարարերում և մարզումների ժամանակ հանդես գալ հիջաբով: Բացի այդ, նրանք կարող են հիջաբով իրենց լուսանկարներն օգտագործել գրանցման ընթացակարգերում:
Էրդողանի կառավարությունը վերացրել է նաև դպրոցներում ու համալսարաններում հիջաբ կրելու արգելքը: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում կանանց 2/3-ը հիջաբ է կրում, և սխալ է հիջաբ կրելու վրա արգելք դնելը:









































