Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջոզեֆ Ջեքսոնը, իր 86-ամյակը նշել է «Բարսելոնա»-ի մարզադաշատում` «Կամպ Նոու»-ում: Նա շուրջ երկու ժամ շրջել է մարզադաշտում, այցելել «Բարսելոնա»-ի թանգարան:
«Ես սիրում եմ ֆուտբոլը: Չէի կարող ավելի լավ տոնել ծննդյանս օրը: Հիանալի է, երբ գտնվում ես մեծագույն ֆուտբոլիստների և ֆուտբոլի աշխարահի ներկայացուցիչների կողքին»,- Marca-ն մեջբերում է Ջոզեֆ Ջեքսոնի խոսքերը:
«Բարսելոնա»-ն շնորհակալություն է հայտնել նրան այցելության համար, ակումբի մարզաշապիկ նվիրել և հրավիրել առաջիկա մրցաշրջանի առաջին հանդիպմանը:









































