News Georgia-ի փոխանցմամբ՝ հետաձգվել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի այցը Վրաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում Իսրայելի դեսպան Յուվալ Ֆուքսը: Վերջինս, սակայն, չի մեկնաբանել, թե որն է Լիբերմանի վրացական այցի հետաձգման պատճառը:
Մինչ այս Ֆուքսը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտնել էր, որ Իսրայելի համար ցավալի և անսպասելի է եղել ՄԱԿ ԳԱ-ում Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակի շնորհման բանաձևին Վրաստանի աջակցությունը: Դեսպանը հավելել էր, որ, չնայած դրան, Իսրայելը չի պատրաստվում խզել իր կապերը Վրաստանի հետ:
Հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնում էին, թե Լիբերմանի վրացական այցը պետք է տեղի ունենա մինչև ընթացիկ տարեվերջ: