Հռոմի «Ռոմա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժդենեկ Զեմանը հավատում է, որ հռոմյան ակումբը կարող է նվաճել Իտալիայի Ա Սերիայի չեմպիոնական կոչումը:
«Զեմանը միանգամայն վստահ է, որ մենք ի վիճակի ենք նվաճել Իտալիայի Ա Սերիայի հաղթողի կոչումը: Մենք մի նպատակ ենք հետապնդում: Անհաջողությունից հետո ցույց տվեցինք, որ մեծ թիմ ենք՝ տանելով երեք անընդմեջ հաղթանակ»,- ասել է Տոտին:








































