Լոնդոնի «Չելսի»-ի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ եթե իր թիմը ցանկանում է նվաճել Անգլիայի Պրեմիեր Լիգայի հաղթողի կոչումը, ապա պիտի բարելավի իր խաղային մակարդակը: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նախորդ տուրում լոնդոնցիները 3:1 հաշվով պարտվեցին «Վեսթ Հեմ»-ին:
«Հարկավոր է բարելավել մեր խաղային մակարդակը: Հանդիպումը պիտի տևեր 90-95 րոպե. մենք գիտեինք այդ մասին: Գիտեինք նաև, որ խաղալու են՝ երկար փոխանցումների վրա միտված:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում անվերջ միավորներ ենք կորցնում: Պիտի գիտակցենք, որ Պրեմիեր Լիգան հաղթելու համար հարկավոր է բարելավել մեր թիմի խաղամակարդակը»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է Մատայի խոսքերը:








































