Եթե Չինաստանում վթարի հետևանքով բեռնատարը շրջվում է, և ապրանքը հայտնվում է գետնին, Չինաստանի քաղաքների և գյուղերի բնակիչները չեն շփոթվում ու սկսում են հավաքել գետնին ընկած ապրանքն ու տուն տանել: Այս մասին հայտնում է mirfactov.com-ը
Ոստիկանները հաճախ ստիպված են լինում արձակել նախազգուշական կրակոցներ և նույնիսկ ձերբակալել, քանի որ մարդիկ հաճախ չեն լսում ոստիկաններին ու մինչև վերջ փորձում են ավելի շատ ապրանք հավաքել:
Այդ մարդիկ նույնիսկ չեն մտահոգվում վթարված ավտոմեքենայի վարորդի կյանքի համար (շտապօգնություն կանչելու մասին խոսք անգամ լինել չի կարող):

























































