Դոնեցկի «Շախտյոր»-ի 25-ամյա բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ Ուկրաինայի հավաքականում:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ինձ համար երկրորդ հայրենիք է դարձել: Ես նույնիսկ պատրաստ եմ փոխել անձնագիրս, եթե հրավեր ստանամ Ուկրաինայի հավաքականից: Կարծում եմ` կկարողանայի ուժեղացնել այդ հավաքականը»,- Ադրիանոյի խոսքերն է մեջբերում Terrikon-ը:
Լուիս Ադրիանոն արդեն 5.5 տարի ապրում ու աշխատում է Ուկրաինայում, ինչը նրան թույլ է տալիս դառնալ այդ երկրի քաղաքացի Բրազիլիայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում:







































