Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի միջազգային օդանավակայանը՝ «Մանասը», մի քանի ժամով փակվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար թռիչք իրականացնող ինքնաթիռի հետ կապված արտակարգ պատահարի պատճառով,- հաղորդում է RIA Novosti-ն:
Ամերիկացի զինծառայողների տեղափոխող Boeing ինքնաթիռը կիրակի դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, սակայն տուժածներ չկան:
Օդանավակայանի աշխատակցի խոսքերով՝ արտակարգ պատահարի պատճառ դարձել է այն հանգամանքը, որ թռւչքուղին լավ մաքրված չի եղել ուժեղ ձնաբքից հետո:
Միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը հայտարարել է, որ կիրակի տասնյակ թռիչների հետաձգումը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով: Նա հավելել է, որ օդանավակայանի քաղաքացիական ինքնաթիռների հետ կապված որևէ արտակարգ պատահար չի գրանցվել:









































