Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) կարող է մասնակիորեն բավարարել բողոքարկումը կապված Ուրուգվայի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման հետ:
Որակազրկումը կարող է տարածվել միայն հավաքականի խաղերի վրա: Եթե այդ որոշումը հաստատվի, ապա հարձակվողը կկարողանա նոր մրցաշրջանի մեկնարկից մասնակցել «Բարսելոնա»-ի խաղերին:
CAS-ը բողոքարկում է ստացել «Բարսելոնա»-ից, որտեղ նշվում է, որ հավաքականի խաղի ժամանակ ստացած որակազրկումը չպետք է վնասի ակումբի շահերը, որը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 82 մլն եվրո է վճարել:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ի շրջանակներում հունիսի 28-ին կայացած Իտալիա – Ուրուգվայ խաղում Լուիս Սուարեսը կծել էր Ջորջիո Կիելինիի ուսը: