«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ գոհ է ակումբի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարած քաղաքականությունից:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ը ձեռք են բերել պաշտպան Լյուկ Շոուի և կիսապաշտպան Անդեր Էրերայի իրավունքները:
«Շոուի հետ ծանոթ եմ Անգլիայի հավաքականից: Մենք միասին մասնակցել ենք աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Անդերը հիանալի է դրսևորում իրեն մարզումների ժամանակ: Անհամբերությամբ եմ սպասում համատեղ առաջին խաղին»,- Mirror-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:






































