Բրեդլի Կուպերի մայրը՝ Գլորիան, ժամանակ է անցկացրել Զոյի Սալդանայի հետ: Նա ցանկացել է համոզվել, որ Զոյին կդառնա իր սիրելի որդու համար հիանալի կին: Գոհաբանության օրն ապագա սկեսուրը, հարսը և անձամբ Բրեդլին իր շան՝ Շառլոտի հետ զբոսնել են Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքով: Այս մասին գրում է starbloid.com-ը:
«Գլորիան փորձել է պարզել՝ Զոյին լավ կին կդառնա՞ Բրեդլիի համար: Զոյին շատ մտերիմ է նրա որդու հետ, նույնիսկ ծանոթ է Բրեդլիի մի քանի նախկին ընկերուհիների հետ և ընկերացել է Ռենե Զելվեգերի և Ջենիֆեր Էսպոզիտոյի հետ:
Բրեդլիի համար կարևոր է, որ իր մայրը լավ հարաբերությունների մեջ լինի իր սիրելիի հետ,-ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը,- Վերջերս Բրեդլին իր մայրիկին ասել էր, որ լուրջ մտադրություններ ունի՝ Զոյի հետ կապված, այդ իսկ պատճառով նա Գոհաբանության օրը նրանց հետ է անցկացրել»:
Գլորիան սիրում է ապագա հարսին, սակայն ցանկացել է համոզվել, որ իր որդու ընտրյալը նույնպես լուրջ է տրամադրված:
«Կուպերի մայրը թոռնիկներ է ուզում ունենալ, այդ իսկ պատճառով նա այդպես շտապում է ամուսնացնել նրան»,- կարծիք է հայտնել Բրեդլիի ընկերներից մեկը:









































