1971 թվականի դեկտեմբերի 2-ին Արաբական թերակղզու արևելյան հատվածում` Պարսից և Օմանի ծոցերի ափերին, ձևավորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ ֆեդերատիվ պետությունը: Սկզբում նրա մեջ էին մտնում 6 էմիրություններ՝ Աբու-Դաբին, Դուբայը, Շարջան, Աջմանը, Էլ-Ֆուջայրան և Ումել-Կայվայնը, իսկ 1971 թվականի դեկտեմբերի 23-ին նրան միացավ Ռաս-էլ-Հայման: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
ԱՄԷ-ի պետական կառուցվածքն իրենից ներկայացնում է հանրապետականի և միապետականի յուրօրինակ համադրություն: Պետությունը ղեկավարում է Աբու-Դաբիի էմիրը, կառավարությունը՝ Դուբայի էմիրը: ԱՄԷ-ն ավելի քան 4 մլն բնակիչ ունի:
ԱՄԷ-ի գրեթե բոլոր բնակիչները մուսուլման են, նրանց 85 տոկոսը սուննիներ են, 15 տոկոսը՝ շիաներ: Այսօր ԱՄԷ-ի հիմնական աշխատուժը օտարերկրացիներն են, իսկ բնիկներից որոշ աշխատանքներում ներգրավված է միայն 25-30 տոկոսը: Երկրի տնտեսությունը հիմնված է նավթի և գազի արդյունահանման վրա:









































