Եգիպտական «Մուսուլման եղբայրները» և իսլամական մի շարք կուսակցություններ մտադիր են զանգվածային ցույցեր անցկացնել` աջակցելու երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Ինչպես հաղորդում է ВВС-ն՝ նախագահի կողմնակիցները պետք է հավաքվեն Կահիրեի համալսարանի շենքի մոտ: Կազմակերպիչները սպասում են, որ ակցիային կմասնակցեն մեծ թվով մարդիկ, որոնք կցուցադրեն Մուրսիի` վերջերս իրականացրած նախաձեռնությանը ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են` իրենց դժգոհությունը հայտնելու Սահմանադրական ասամբլեայի արձակման կապակցությամբ: Ընդդիմադիր առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են նոր հեղափոխությանը և մտադիր են միավորել ջանքերը վարչակարգի դեմ:









































