Ուկրաինայի առաջնության տասնութերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Մետալուրգ Դոնեցկ» – «Դնեպր» հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հատկանշական է, որ տանտերերի կազմում հանդես եկող, Հայաստանի ազգային հավաքականը ներկայացնող բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին հանդիպմանը:
Խաղին ամբողջությամբ մասնակցեց Կառլեն Մկրտչյանը, իսկ հանդիպման մեկնարկից խաղացող Արթուր Եդիգարյանը 38-րդ րոպեին փոխարինվեց՝ իր տեղը զիջելով Գևորգ Ղազարյանին:










































