Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինան Խանտի-Մասիյսկում ավարտված շախմատի կանանց 2012թ. Աշխարհի առաջնության հաղթող ճանաչվեց:
Եզրափակիչում Ուշենինան առավելության հասավ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ: Նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կայացած 4 պարտիաներում հաղթողի անունը հայտնի չդարձավ, իսկ թայ-բրեյքում ուկրաինուհին 2 արագ պարտիաներում 1.5:0.5 հաշվով պարտության մատնեց Աշխարհի նախկին չեմպիոնին:
Ըստ FIDE-ի կանոնների՝ Ուշենինան իր տիտղոսը կպաշտպանի 2013թ.՝ FIDE-ի Գրան-պրիերի շարքի հաղթողի հետ: Գրան-պրիերի շարքի գործող չեմպիոնը Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանն է:








































