Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայաստանը ստացել է եզակի հնարավորություն որոշելու իր ապագան. Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի խոսքը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը.

Այսօր նշանակալի օր է Հայաստանի համար, հատկանշական օր հայ հասարակության այն առաջադեմ հատվածի համար, որին անվանում ենք քաղաքացիական հասարակություն, և սա պայմանավորված է նրանով, որ մենք պատիվ ունենք հյուրընկալելու ականավոր քաղաքական գործչի, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, և ի վերջո հիանալի մի անձնավորության, ով մեծ ավանդ ունի ԵՄ արտաքին և ներքին կարողությունների զարգացման և միասնական եվրոպական ինքնության ձևավորման գործում. ինքնություն, որտեղ մենք մեզ հեշտությամբ կարող ենք գտնել, քանզի այն հիմնված է ոչ թե ազգության, ծագման, հավատքի կամ ռասսայի, այլ ամուր արժեհամակարգի և պատմական քաղաքակրթության վրա, որին Հայաստանը և հայերս պատմականորեն պատկանում ենք:

Հայաստանի անկախության ձեռք բերումից քսան տարի անց մենք կրկին կանգնած ենք իրական անկախության և սուվերենության առավել շատ բաղադրիչներ ունենալու համար պայքար մղելու իրողության առջև` փնտրելով այլընտրանք մեր ներկային և անցյալին: Այս իրականությունը, ինչ խոսք, անհանգստացնող է, բայց երբեք չպետք է վերածվի հուսահատության, քանզի գոյություն ունեցող մարտահրավերները դիմագրավելու գործում մենք այլևս մենակ չենք: Վերջին հարյուրամյակի ընթացքում Հայաստանն առաջին անգամ ստացել է եզակի հնարավորություն որոշելու իր ապագան. Ընտրել խաղաղության, ազատության, կայունության և ծաղկունքի, ապագան, թե այն ապագան, որտեղ իշխում է բռնապետությունը, աղքատությունը, օլիգարխիան ու հուսահատությունը: Մենք այլևս սայթաքելու և սխալվելու իրավունք չունենք, քանի որ այն կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ինչպես երիտասարդ հայկական պետականության, այնպես էլ դարերի պատմություն ունեցող հայ ժողովրդի համար:

Մեր պետության առջև ծառացած վտանգները չեզոքացնելու գործում ներուժ փնտրելիս մենք առաջին հերթին պետք է հենվենք հայ հասարակության առաջադեմ մտածողություն ունեցող զանգվածի վրա, որն այսօր լայնորեն ներկայացված է այս դահլիճում, ինչպես նաև ապավինենք մեր արտաքին գործընկերներին, ովքեր գտել են իրենց մեկ ընդհանուր արժեհամակարգում, որտեղ Եվրոպական Միությունն առանձնանում է ազատություն, ժողովրդավարություն, տնտեսական զարգացում, համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն և հետազոտության հիման վրա կառավարում հաստատելու իր վճռականությամբ:

Առաջիկա հինգ տարիները կենսական կարևորություն կունենան Հայաստանի համար ինչպես սպասվող աշխարհաքաղաքական միջավայրի, այնպես էլ ներհասարակական – քաղաքական փոխակերպումների առումով, ուստի մենք պետք է լինենք առավել կազմակերպված, համախմբված և ամուր հանրային քննարկումների ժամանակ մեր որդեգրած դիրքորոշումներում: Հայաստանը Եվրոպայում տեսլականը համախմբել է գրեթե ողջ քաղաքացիական հասարակությունը` գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, վերլուծաբաններին, ՀԿ-ներին: Բայց պետք է ընդունել, որ առանց քաղաքական համակարգման մենք կլինենք թույլ և խոցելի լավ կազմակերպված օլիգարխիայի և բյուրոկրատիայի առջև: Սա նշանակում է, որ այսօրվա դասախոսը, վերլուծաբանը, ուսանողը, հասարակական գործիչը պետք է բավականաևափ մոտիվացված և պատրաստ լինեն մտնելու քաղաքական կյանք` ստեղծելով վերլուծական կենտրոնների, համալսարանների և ՀԿ-ների միջև ամուր կապեր հաստատող նոր քաղաքական շարժում: Դրանում ներդնելով անկախության քսան տարիների ընթացքում կուտակված գիտելիքն ու հմտությունը` հնարավոր կլինի ձևավորել քաղաքական նոր մշակույթ, Հայաստանի քաղաքական կյանքին հաղորդելով թարմ շունչ, ստանձնելով պետության ապագայի նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը:

Ազատության ոգին է սավառնում այս շենքում, որտեղ պահվում և սերունդներին են ներկայացվում միջնադարյան գիտելիքի և քաղաքակրթության վկայությունները` նրանց ներշնչելով համամարդկային արժեքներ:

Հայկական քաղաքակրթության և գիտության լուռ գլուխգործոցների և պատմամշակութային արժեքների կողքին այս շենքն այսօր հյուրընկալում է ամուր գիտելիքներ և հաստատուն արժեհամակարգ դավանող մարդկանց: Այս ամբողջությունը կարելի է անվանել գաղափարախոսություն, որն ի զորու է սերունդներին պահել անընդհատ շարժման մեջ: Մեր գերակա խնդիրն է այս ոգին հասանելի և ընկալելի դարձնել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, հանուն ժողովրդավար, ազատ և հզոր Հայաստանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում