Դյուսելդորֆ քաղաքի խորհրդանիշը կդառնա «սմայլ»-ը: Նախագծողների կարծիքով՝ կարմիր D տառը և սև վերջակետը հստակ ուղերձ են պարունակում՝ «Դյուսելդորֆն ավելին է, քան հաջող զարգացումը և սնոբների քաղաքը»:
Լոգոտիպը խորհրդանշում է կյանքը, մշակույթը, կրեատիվությունը և սոցիալական գրավչությունը:
Խորհրդանիշի մշակման վրա ծախսվել է 160 հազար եվրո:
«Քաղաքները այսօր ևս բրենդ են դարձել: Ինչպես և մյուս բրենդները, դրանց հստակ պրոֆիլ է հարկավոր, նրանք պետք է ճանաչելի դառնան: Գերմանիայում իրականացրած հարցումները ցույց են տվել, որ մեր քաղաքը լավ համբավ ունի, բայց մարդիկ այն չեն սիրում»,- նշել է քաղաքի ղեկավարությունը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Դյուսելդորֆը զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքն է Գերմանիայում: Այնտեղ գրանցվել են գրպանահատության ամենաշատ դեպքերը: Ըստ զբոսաշրջային Ab-in-den-Urlaub.de պորտալի՝ 2011 թվականին տեղի է ունեցել 26.888 նմանատիպ գողություն: Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Քյոլնը: Զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր քաղաքների թվում են նաև Ֆրանկֆուրտը և Համբուրգը:









































