Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, որը տրվում է այն ֆուտբոլիստին, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանում առաջինն է հատում 10 գոլի սահմանագիծը:
Չնայած իրեն հասցեագրված քննադատություններին` ուրուգվայցին շարունակում է պարբերաբար գոլեր հեղինակել: Նա Բրենդան Ռոջերսի գլխավորած ներկայիս «Լիվերպուլ»-ի միակ վառ ֆուտբոլիստն է:
Սուարեսի մրցակիցն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով, սակայն, դեռևս 9 գոլ է խփել:







































