Էմինե Չեթին Պոզքուրթը Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունները համակարգող խորհրդի քարտուղարն է: Նա նաև Պատժելիության օրենքի դեմ թուրքերի և ազերիների կողմից անցկացված մեծ ցույցի կազմակերպիչներից է: Ցույցը տեղի է ունեցել Փարիզում` 2012թ. հունվարի 23-ին:
«Նոր Յառաջ»-ը գրում է, որ հայցվորը Նանտերի դատարանում երկու հայերին մեղադրում էր իրեն մահվան սպառնալիքներ ուղղելու մեջ:
Դատարանը բողոքող կողմի դիմումն ու մեղադրանքները համարելով ոչ հիմնավոր` երկու հայերին ազատ է արձակել: Պոզքուրթը հայտնել է վերաքննիչ դիմելու իր մտադրության մասին, քանի որ, նրա կարծիքով, գոյություն ունեն իր պնդումները հաստատող անհերքելի ապացույցներ:







































