Մեխիկոյի քաղաքացիական դատարանը, պայմանագրերը չկատարելու վերաբերյալ հայցերը քննելով, Yahoo ընկերությանը 2.7 մլրդ դոլարի տուգանք է նշանակել` ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին:
Խոսքը Yahoo-ի դեմ մեքսիկական Worldwide Directories S.A. de C.V. և Ideas Interactivas S.A. de C.V. ընկերությունների հայցերի մասին է: Yahoo-ի դեմ մեղադրանք է առաջադրվել այս ընկերությունների հետ կնքված պայմանագրերի պայմանները չկատարելու և շահույթի կորստի համար:
Yahoo-ն արդեն հայտարարել է, որ մեքսիկական ընկերությունների բերած փաստարկները համարում է ոչ հիմնավոր և մտադիր է հնարավորինս շուտ բողոքարկել վճիռը:
Yahoo-ն աշխարհում երկրորդ որոնման համակարգն ունեցող ընկերությունն է, հիմնադրվել է 1994-ին: Ընկերության գլխավոր մասնաճյուղը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանիվեյլ քաղաքում է:









































