Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Դիդյե Դրոգբան վերադառնում է «Չելսի»-ի և մեկ տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է L’Equipe-ն:
Պայմանագիրը կարող է կնքվել հաջորդ շաբաթ: Չնայած այն հանգամանքին, որ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, թե իրենք այլևս ֆուտբոլիստ չեն գնելու, այնուամենայնիվ Դրոգբան շուտով կդառնա «Չելսի»-ի 5-րդ ձեռքբերումը: Կողմերի միջև բանակցությունները ավարտական փուլում են:
Նշվում է, որ պայմանագրի ավարտից հետո Դրոգբան կընդգրկվի «Չելսի»-ի մարզչական շտաբում:











































