Իսրայելը համաձայնել է ՀԱՄԱՍ-ի երկժամյա մարդասիրական զինադադարի վերաբերյալ առաջարկին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության բանակի ներկայացուցչին:
Զինադադարը շարունակվելու է երևանյան ժամանակով 14.30-ից մինչև 16.30-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գազայում հուլիսի 20-ին իսրայելական հրաձգության հետևանքով զոհվել էր ամենաքիչը 20 պաղեստինցի:









































