Կատալոնական «Բարսելոնա»-ն ընկերական խաղ անցկացրեց իսպանական Սեգունդայում հանդես եկող «Ռեկրեատիվո»-ի հետ: Կատալոնացիները նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ:
«Բարսելոնա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ իսպանացի 21-ամյա հարձակվող Ժոան Անխել Ռոմանը: Հավելենք, որ կատալոնական ակումբն իր առաջին հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: «Բարսելոնա»-ում իր նորամուտը նշեց նաև խորվաթ կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը:
Ընկերական հանդիպում
«Ռեկրեատիվո» – «Բարսելոնա»՝ 0:1
Ժոան Անխել Ռոման (66’)








































