Կրասնոդարյան դերբիում «Կուբան»-ի դարպասը խփված գոլերից մեկի հեղինակ Եվգենի Շիպիցինը ասել է, թե ինչի հաշվին «Կրասնոդար»-ին հաջողվեց բեկել խաղի ընթացքն ու հաղթանակ տանել:
«Անկասկած, դա եղավ ինքնանվիրման ու ցանկության շնորհիվ: Անփույթ գոլ բաց թողեցինք, բայց երևի թե ավելի շատ էինք ցանկանում հաղթել, ինչի շնորհիվ էլ կարողացանք վերադասավորվել ու հաղթել:
Կարելի՞ է ասել, որ առանց Մովսիսյանի էլ թիմը գլուխ հանեց: Չգիտեմ էլ: Ինձ թվում է՝ Յուրան կօգներ, որ մենք էլ ավելի լավ անցկացնեինք հանդիպումը: Նրա՝ խաղին մասնակցելու դեպքում կխփեինք ոչ թե 2, այլ 3 կամ 4 գոլ»,- Շիպիցինի խոսքերն է մեջբերում Rusfootball.info-ն:






































