Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում ընթանում է «Կրասնոդար» – «Կուբան» ֆուտբոլային առճակատումը:
Հարկ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կուբան»-ի հարձակվող Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում է, իսկ Մարկոս Պիզելին տեղ է գտել պահեստայինների շարքում:
Հիշեցնենք, որ այս հանդիպմանը չի կարող մասնակցել Յուրա Մովսիսյանը, որն ապաքինվում է վնասվածքից:









































