Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
Գերծանրքաշայինների պայքարում Նարեկ Մելքոնյանը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց Չինաստանի ներկայացուցիչ Ֆունդինգ Չուին:
Առաջին ռաունդն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով, իսկ երկրորդ ռաունդի ավարտից հետո չինացին առավելություևն ուներ: Երրորդ ռաունդի մեկնարկում Նարեկը քթի կոտրվածք հասցրեց հակառակորդին, ինչից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը:










































