Thursday, 25 06 2026
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ

22 տարեկան Ռաֆիկն անչափահաս Աստղիկին խաբեությամբ տարել էր Մինվոդի ու բռնությամբ շահագործել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է Ռաֆիկ Մարկոսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Ռաֆիկ Մարկոսյանը սեռական շահագործման ենթարկելու նպատակով 18 տարին չլրացած Աստղիկի ու Էլենի հավաքագրումը և Ռուսաստան տեղափոխումը կազմակերպելու համար նախնական համաձայնության էր եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Քրիստինեի հետ, նրան ներկայացրել որպես իր մորաքրոջ աղջկա, Աստղիկին ամուսնության, ընտանեկան կյանքով ապրելու խոստումներ տվել: Աստղիկի ընկերուհի Էլենը հրաժարվել էր ՌԴ մեկնելու առաջարկից: Աստղիկի և Ռաֆիկի հետ Ռուսաստան էր մեկնել նաև Քրիստինեն: Երեքով ապրել էին Մինվոդիի մերձակայքում գտնվող գյուղում, զբաղվել էին սոխի մշակությամբ: Աստղիկին ծեծել էին, բռնություններ գործադրել, 2011 թվականի հուլիսի 12-ից 28-ը ենթարկել աշխատանքային շահագործման: Աստղիկը փախուստի փորձ էր կատարել, նրան գտել էին գյուղի եզրին՝ ծեծված ու վախեցած, տարել էին տեղի հայերից մեկի տուն: Հայ հարևանների աջակցությամբ Աստղիկը Ռաֆիկից ստացել էր իր անձնագիրը, տեղեկացրել հորը և վերադարձել Երևան:

Քրիստինե Ներսիսյանը անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու համար արդեն իսկ մեղավոր է ճանաչվել դատական երկու ատյանների կողմից: Նա դատապարտված է 11 տարի ազատազրկման:

Ռաֆիկը ուշ է հայտնաբերվել, գործի նրա մասը դեռևս դատական առաջին ատյանում է քննվում:

Ռաֆիկ Մարկոսյանին հարցեր էր տալիս մեղադրող դատախազը:

Եթե նախորդ դատական նիստի ժամանակ Ռաֆիկը համոզված ասաց, թե Սևանում, հենց առաջին գիշերը չէր զարմացել, որ Աստղիկը կույս չէ, ապա հիմա ասաց, թե Սևանում առաջին համատեղ գիշերից հետո ինքը միայն կասկածներ ուներ, որ աղջիկը կույս չէ: Համոզվել է, երբ այդ մասին ասել է աղջկա մորաքույրը, նույնիսկ կոնկրետ մարդու է նշել, ում հետ Աստղիկը կապ էր ունեցել:

Ռաֆիկն ընդունում է, որ Աստղիկը սիրել էր իրեն, պատրաստ էր եղել իր հետ հասնել Ռուսաստան, ընտանիք կազմել ու համատեղ կյանքով ապրել: Բայց աղջիկը չէր պատկերացրել, որ Քրիստինեն էլ է իրենց հետ գնալու և ապրելու է նույն սենյակում: Ռաֆիկն ասաց, թե ինքն էլ չէր իմացել, որ Քրիստինեն իրենց մոտ կմնա, նա պետք է մեկներ Լվով, բայց անհայտ պատճառով մնացել էր:

Ըստ Ռաֆիկի՝ ինքն ու Քրիստինեն Աստղիկին չէին ծաղրել, չէին ծեծել, չէին պարտադրել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի, իսկ երբ աղջիկը կտրականապես հրաժարվել էր, չէին ստիպել, որ աշխատի: Երևանից Մինվոդի էին գնացել ավտոբուսով: Տեղ էին հասել հուլիսի 11-ի երեկոյան ժամը 7-8-ի սահմաններում: Գիշերել էին կայարանի հյուրանոցում, մի սենյակ էին վարձել ու երեքով քնել: Հաջորդ օրը հերթով դուրս էին եկել աշխատանք փնտրելու: Ռաֆիկի կինը համարվող անչափահաս աղջիկը առանձին էր գնացել ու… առանց պարտադրանքի: Նա հանդիպել էր մի հայ տղայի, նրա միջոցով ծանոթացել Վաչիկի հետ, ում հողամասում էլ հաջորդ օրվանից աշխատել էին երեքով: Գյուղում բոլորին ասել էին, թե եղբայր-քույրեր են, մտածել էին, թե այդպես ավելի հեշտ աշխատանք կգտնեն:

Գյուղում հանգիստ-հաշտ ապրել ու աշխատել էին: Աստղիկի մարմնին կապտուկներ չէին եղել, գյուղում ապրող վկաները սուտ էին ասել: Համերաշխ ապրում էին, մի օր էլ անսպասելի Աստղիկը «ափալ-թափալ» հավաքել էր շորերի մի մասը, մոռացել անձնագրով պայուսակը ու մնացած շորերը և փախել էր:

Ռաֆիկն ասաց, թե շատ էր անհանգստացել, զանգել էր Աստղիկի ծնողներին, ու նրանք զայրացել էին, իրեն սպառնացել: Դրա համար էլ, երբ Աստղիկին գտել էին, ինքը զայրույթից ապտակել էր նրան: Չգիտի, թե Աստղիկը ինչու չէր ցանկացել իրենց հետ մնալ, այլ գնացել էր հարևանի տուն, այնտեղից էլ նրան ճանապարհել էին Երևան:

Ինքը Աստղիկի անձնագիրը հանգիստ տվել էր անձնագրի հետևից եկած հարևանին: Աստղիկից երկու գրություն էր վերցրել, որ եթե աղջկա ծնողներն իր առաջ պահանջներ դնեին, այդ գրությունները ցույց տար:

Գրություններն Աստղիկը գրել էր իր ձեռքով, առանց թելադրանքի: Մի գրության մեջ ասված է, թե Ռաֆիկն իր հետ լավ է վարվել, չի բռնացել, ինքը որևէ պահանջ չունի նրանից, մյուս գրության մեջ էլ գրել էր, թե Ռաֆիկի հետ Սևանում գիշեր անցկացնելիս ինքը արդեն իսկ կույս չի եղել: «Իմ ստրախովկեքն էի անում»,- ասաց Ռաֆիկը: Քանի որ Աստղիկի հայրը հեռախոսով զայրացած էր խոսել, ինքը զգուշացել էր հետագա անհիմն պահանջներից:

Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը հարցեր տվեցին, թե կամավոր կերպով իրեն վարկաբեկող գրությունները գրող աղջկանից ինչո՞ւ այդ նույն բովանդակությամբ գրություն չէր վերցրել Սևանում անցկացրած գիշերից հետո: Այդ դեպքում աղջկա հայրը չէր ստիպի, որ ինքն ամուսնանա չսիրած, վարքով էլ իրեն անհամապատասխան աղջկա հետ: Ռաֆիկը պատասխանեց, թե Սևանի գիշերից հետո ինքը դեռ կասկածների մեջ էր…

Ռաֆիկի «ստրախովկեքը», սակայն, ավելի շատ ոչ թե աղջկան, այլ հենց գրություն վերցնողին են վարկաբեկում, ի վնաս նրա են «աշխատում», որովհետև այդ բովանդակությամբ գրություն չեն գրում հաշտ ու համերաշխ համատեղ կյանքի վերաբերյալ: Այն էլ՝ առանց պարտադրանքի ու թելադրանքի:

Ռաֆիկն ասաց, թե գյուղում երեքով ապրել էին օրական հարյուր ռուբլի՝ մոտ 1300 դրամ Վաչիկից ստանալով: Փողը դրված էր լինում պատշգամբում, Աստղիկը հանգիստ վերցնում ու ծախսում էր: «Անհասկանալի է մնում՝ դու և Աստղիկը, ի վերջո, ամուսնացե՞լ եք»,- հարցրեց նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանը: «Այո»: «Ի՞նչ եք արել որպես ամուսին»: «Քնել եմ հետը, պռոստը»:
Անչափահաս աղջկա հետ «պարտադրանքով» ամուսնանալով՝ Ռաֆիկը նրան չէր տարել եղբոր տուն, որտեղ ինքն ապրել էր, այլ համոզել էր երկու տարի իր հետ սիրային կապով կապված Քրիստինեին, որ ապրեն նրա տանը: «Քրիստինեն էնքան հասկացող աղջիկ էր, որ տեղ տվեց մեզ, իմ իրավիճակը հասկացավ: Ասել էի՝ ոչինչ, մի երկու օր է, թող մնա, տեսնենք՝ ինչ ա լինում»: Իսկ եղել էր այն, որ ոչ թե Աստղիկից ազատվել էին, այլ նրան վերցրել ու երեքով մեկնել էին Մինվոդի: Մեկնել էին առանց գումարի, առանց կոնկրետ հասցեի՝ արկածախնդրությամբ կամ այլ դիտավորությամբ, որի վերաբերյալ եզրակացություն կարող է անել դատարանը:

Ռաֆիկը գիտեր, որ Քրիստինեն մարմնավաճառությամբ է զբաղվում, բայց նրա հետ երկու տարի կապված էր, համատեղ էլ էին ապրում: Դա ամոթալի չէր համարվում նրա շրջապատում, ընկերներն ամոթանք չէին տալիս, ինքն իրեն խայտառակված չէր զգում:

Իսկ անչափահաս, սիրահարված աղջկա վարքի վերաբերյալ լոկ կասկածներ ունենալով՝ նրա նկատմամբ դաժան էր եղել, չսիրելով՝ խոստումներ էր տվել ու պատրանքներ առաջացրել, թե Ռուսաստանում երջանիկ կյանք են անելու:

Քրիստինեն էլ դատարանում ասել էր, թե Ռաֆիկի ընկերները զանգում էին Ռուսաստան ու ձեռ էին առնում, թե՝ աղջիկը վրեդ է մնացել: Քրիստինեի ներկայության մասին դարձյալ խոսք չկար: Այդ ներկայությունը «հարգվում էր» բարոյական «բարձր» չափանիշներով առաջնորդվող միջավայրում:

Կեղծ բարոյականության, կեղծ բարեպաշտության դիմակով այլոց անբարոյականության մասին ենթադրություններ էին անում և ենթադրյալ անբարոյականության համար նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորում իրականում անբարո կյանք վարող մարդիկ: Չափազանց ինքնավստահությունը, այլոց թերագնահատելը, ամեն բան թույլատրելի համարելն էլ կործանիչ էին եղել այս մարդկանց համար, մղել այնպիսի արարքների, որոնց համար հարկ է լինելու պատասխան տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում