Մեծ Բրիտանիայի պետական և քաղաքական գործիչ Ուինսթոն Չեչիլը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 30-ին Մալբորոյի դուքսի ազնվական ընտանիքում: Այս մասին հաղորդում է Calend.ru-ն:
8 տարեկան էր, երբ նրան Սենթ-Ջորջի նախապատրաստական դպրոց տարան, այնուհետև տեղափոխեցին այլ դպրոց: Ավելի ուշ նա ընդունվեց Harrow School, որտեղ դարձավ դպրոցի սուսերամարտի չեմպիոն: 1893 թվականին Ուինսթոնը երրորդ փորձից ընդունվեց ամենահեղինակավոր ռազմական ուսումնարաններից մեկը՝ Սենդհորսթի թագավորական ռազմական ուսումնարանը: Նա ուսումնարանն ավարտեց կրտսեր լեյտենանտի կոչումով և սկսեց ծառայել թագավորական հուսարական գնդում: 1896 թվականին նա Daily Graphic-ի ռազմական թղթակցի հետ ուղևորվում է Կուբա, որտեղ սիրահարվում է կուբայական սիգարներին: Ուինսթոնը թղթակցի հետ մի քանի անգամ այցելում է թեժ կետեր, նույնիսկ գերի ընկնում:
1900 թվականին սկսվում է Չերչիլի քաղաքական կարիերան: Նա դառնում է խորհրդարանի անդամ Լանկաշիրից: 1908 թվականին նա գլխավորում է պետության ներքին առևտրի և ներքին գործերի խորուրդները, մի քանի տարի անց՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ բրիտանական նավատորմը: Միևնույն ժամանկ Չերչիլը ստեղծում է Մեծ Բրիտանիայի ռազմա-օդային ուժերը: Եվս մի քանի բարեփոխումներ է Չերչիլն անցկացնում արդեն պատերազմից հետո՝ լինելով ռազմական գործերով պետքարտուղար: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նրան կրկին նշանակում են Ծովակալության լորդ: Իսկ Չեմբերլենի հրաժարականից հետո նա դառում է վարչապետ:
Հետաքրքիր է, որ հենց նրան է պատկանում «երկաթե վարագույր» թևավոր խոսքը: Նա մտնել է Մեծ Բրիտանիայի պետության մեջ որպես 20-րդ դարի ամենավառ անգլիացի քաղաքական գործիչ, որը իշխանության ղեկին է գտնվել 6 միապետների ղեկավարման օրոք՝ սկսած Վիկտորյա թագուհուց մինչև ծոռնուհի Եղիսաբեթ II:
Նա քաղաքականությունից հեռացել է 1955 թվականին:










































