Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Դավիդսը խոստովանել է, որ ինքը կցանկանար լինել թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Կոնտեին:
«Կոնտեն լավ մարզիչ է, սակայն ես կցանկանայի փոխարինել նրան: Եթե «Յուվենթուս»-ից զանգ ստանամ, ու ինձ առաջարկեն ղեկավարել թիմը, ես կընդունեմ այդ առաջարկը: Այսօր մեծ ակումբում աշխատելն ավելի հեշտ է, քան ավելի փոքր թիմերում»,- իտալական մամուլը մեջբերում է Դավիդսի խոսքերը:
Նշենք, որ Դավիդսը թուրինյան թիմի կազմում է խաղացել 1997-2004 թվականներին:









































