«Միլան»-ն այս տարի չի մեկնի Դուբայ արդեն ավանդական դարձած հավաքի, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Դրա փոխարեն ակումբը որոշել է մարզական հավաք անցկացնել Միլանելոյում գտնվող բազայում:
Նույնիսկ եթե եղանակային պայմանները թույլ չտան մարզվել այդտեղ, թիմը կմեկնի մոտակա որևէ մի վայր, քանի որ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում երկար տեղափոխություններ իրականացնել:
Պատճառն այն է, որ վերջին շրջանում թիմը սկսել է դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում ընդհատել թիմի մոտ նկատվող առաջընթացը հանուն շրջագայության:








































