Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Երիցյանը պարտության մատնեց Չինական Թայփիի ներկայացուցիչ Լիու Յու Լինին:
-Ի՞նչ կասես հակառակորդիդ մասին:
-Շատ ուժեղ չէր հակառակորդս, սակայն ինձ համար նույնպես դժվար էր, քանի որ առաջին մենամարտս էր: Լավագույն մարզավիճակիս մեջ չեմ: Կամաց-կամաց կկայունացնեմ ելույթներս: Դեռ չգիտեմ հաջորդ հակառակորդիս անունը, բայց կարծում եմ, որ ավելի լավ հանդես կգամ:
-Մրցակիցդ անակնկալներ պատրաստե՞լ էր, թե սովորական հաղթանակ տոնեցիր:
-Սովորական հաղթանակ էր: Անակնկալներ չկային:
-Քանի՞ տարի ես զբաղվում մարզաձևով:
-Մոտավորապես 7:
-Հաղթական մեկնարկից հետո ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա մենամարտերից առաջ:
-Ոչ մի սպասելիք դեռ չկա: Առաջին անգամ եմ մասնակցում Աշխարհի առաջնությանը և պարտավորված եմ: Գլխավոր նպատակս բոլոր հակառակորդներիս հաղթելն է:
-Ի՞նչ կասես երկրպագուների աջակցության մասին:
-Շատ են ոգևորում: Դա շատ կարևոր է մեզ համար:
-Երբևէ բախվե՞լ ես մրցավարական անարդարությունների:
-Անպայման:
-Մրցավարների ներկայիս աշխատանքից գո՞հ ես:
-Չեմ կարծում, որ մրցավարներն այստեղ անարդար կվարեն: Դրսում հաղթում ենք, չեն արձանագրում: Եթե այստեղ ևս նման բան անեն, կարելի է այլևս չզբաղվել մարզաձևով:








































