Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով շուտով կարող է «Սպարտակ» տեղափոխվել, անհրաժեշտ է այդ ակումբին:
«Եթե Մովսիսյանն իսկապես տեղափոխվել է, ապա, անշո´ւշտ, նա առաջընթաց է գրանցել իր կարիերայում: «Կրասնոդար»-ն ու «Սպարտակ»-ը համեմատել չի կարելի, այնպես որ` պրոֆեսիոնալ ասպարեզում դա հիանալի իրադարձություն է: «Սպարտակ»-ն ավելի հզոր թիմ է, որտեղ ներքին մեծ մրցակցություն կա: Իսկ Յուրան մեծ ներուժ ունի և կարող է օգնել այդ թիմին:
Ներկայումս մոսկովյան ակումբը կոնկրետ խաղաոճ չունի: Խաղաոճի մասին խոսելիս կարելի է նկատի ունենալ 90-ականների «Սպարտակ»-ը: Կասեմ միայն, որ Մովսիսյանը կարող է լավ խաղ ցուցադրել, քանի որ նա բավականին բարձր մակարդակ ունի»,- ասել է Վարդան Մինասյանը Գալինա Կոզլովայի հետ հարցազրույցի ժամանակ:









































