Goal.com-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլ»-ի 30-ամյա դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Բացի կատալոնական «Բարսելոնա»-ի սանից «զինագործներ»-ի ուշադրության կենտրոնում են նաև «Սուոնսի»-ի և «Սթոք Սիթի»-ի դարպասապահներ Միշել Վորմն ու Թոմաս Սորենսենը:
Բացի դարպասապահից Վենգերը նախատեսում է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբ հրավիրել նաև փլեյմեյքերի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձմեռային տրանսֆերներ իրականացնելու համար Վենգերը 40 մլն ֆունտ կստանա:








































