2004 թվականին Աթենքում կայացած Օլիմպիադայի ժամանակ վերցրած դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքում պարզվել է, որ նախկին ԽՍՀՄ երկրների 5 ներկայացուցիչներ խախտել են հակադոպինգային օրենքը:
Դոպինգ օգտագործելու մեջ մեղադրվել են 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն` Ուկրաինայի ներկայացուցիչ Յուրի Բելոնոգը, բելառուս մարզուհի, բրոնզե մեդալակիր Իրինա Յատչենկոն: Ավելի վաղ հայտարարվել էր ռուսաստանցի Սվետլանա Կրիվելևայի, բելառուս Իվան Տիխոնի և Ռուսաստանի ծանրամարտի ներկայացուցիչ Օլեգ Պերեպեչենովի մասին:
Նշված մարզիկներն արդեն վաղուց ավարտել են իրենց մարզական հագեցած կարիերան: Սվետլանա Կրիվելևան, օրինակ, արդեն հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի վերադարձնի Օլիմպիական մեդալը, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն պահանջի այն:









































