«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելրոյի կարծիքով` իր հայրենակից Ռոբին վան Պերսին կարող է առանցքային դեր ունենալ «կարմիր սատանաներ»-ի` Անգլիայի չեմպիոն դառնալու գործում:
«Վան Պերսին իսկապես հիանալի է ինտեգրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հարձակվողի համար շատ կարևոր է առաջին իսկ խաղերից գոլ խփել նոր ակումբում:
Եթե նա շարունակի այսպես խաղալ, կարող է նպաստել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու գործին»,- ասել է վան Նիստելրոյը:









































