Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Հայոց բանակին հիվանդ զինվոր պետք չէ

Աշնանային զորակոչի, զորակոչիկների դիմում-բողոքների, նրանց մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Զինվորի պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Գոհար Արմենակյանի հետ: Վերջինս նշեց, որ աշնանային զորակոչի հետ կապված առ այսօր ստացել են 65 դիմում-բողոք:

Նրա խոսքով` բոլոր բողոքները պարտադիր քննարկվում են, որովհետև իրենք չեն ցանկանում, որպեսզի հայոց բանակում հիվանդ զինվոր ծառայի, կամ ծառայության ընթացքում թեթև առողջական խնդիրն էլ ավելի բարդանա: Հարցին, թե հատկապես առողջական ի՞նչ խնդիրների դեպքում են զորակոչիկները դիմում իրենց՝ համարելով, որ զինկոմիսարիատը ճիշտ քննություն չի անցկացրել, տիկին Արմենակյանը պատասխանեց.

«Տղաները հիմնականում 1991 թվի ծնվածներ են՝ համալսարանը նոր ավարտած: Այդ տարիների հետևանքով՝ մոմի լույսի տակ գրել-կարդալու պատճառով, նրանց մոտ առաջացել են տեսողության հետ կապված խնդիրներ: Հիմնական բողոքը դա է: Նաև շատ են ողնաշարի հետ կապված խնդիրները, որոնք առաջանում են երթուղայինով կանգնած՝ ծռված երթևեկելու պատճառով: Իմ ունեցած տեղեկություններով` առ այսօր եղել է 65 դիմում-բողոք, որոնք բոլորն էլ պարտադիր ընթերցվում, հանձնաժողովի կողմից քննարկվում են: Նշեմ նաև, որ քննարկումը բաց է և՛ լրագրողների, և՛ զորակոչի ենթակա զինվորների ծնողների համար»:

Զրուցեցինք նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի հետ: Նա էլ իր հերթին նշեց, որ մինչև այսօր աշնանային զորակոչի հետ կապված ստացել են 78 դիմում-բողոք, որոնցից 70-ն արդեն ընթերցել են:

«Նախկինում շատ միջնորդություններ բավարարվել են: Բողոքի պատճառները տարբեր են: Դրանք առողջական վիճակի հետ կապված բողոքներ են. ծնողները կարծում են, թե իրենց որդին առողջական վիճակի պատճառով չի կարող ծառայել բանակում: Կան նաև այլ բողոքներ, օրինակ` ծառայության վայրի հետ կապված՝ եղբայրը ծառայում է մի զորամասում, մյուս եղբայրը զորակոչվում է, և խնդրում են, որպեսզի միասին ծառայեն՝ լինեն նույն զորամասում: Կամ ընտանեկան որոշ հանգամանքներ մեջբերելով` խնդրում են բնակության վայրին մոտ զորամաս ուղարկել: Դիմում-բողոքները տարբեր բնույթի են, բայց գերակշռող մասը կապված է առողջական վիճակի հետ:

Դիմումներն ընթերցելուց, քննարկելուց հետո՝ կախված նրանից, թե ինչ կարգի դիմում է, ուղարկում ենք համապատասխան վայր և համապատասխան մարդու: Շատ կարևոր հարցեր ներկայացնում ենք պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետին, իրավական հարցերի շուրջ՝ եթե հանձնաժողովը խորհրդատվության կարիք է զգում, ուղարկում ենք պաշտպանության նախարարի իրավաբանական վարչության պետին, առողջական խնդիրների հետ կապված՝ հանրապետական զինվորական կոմիսարի պաշտոնակատարին, որը միևնույն ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահն է:

Եթե հանձնաժողովը դիմումն ընթերցելուց, քննարկելուց հետո գտնում է, որ այն արժանի է և պետք է բավարարվի ու հավելյալ քննարկվի, ապա ուղարկում ենք համապատասխան վայր: Կարող ենք նաև միջնորդել, որ ավելի հիմնավոր որոշում կայացնելու համար զորակոչիկին ուղարկեն լրացուցիչ բուժհետազոտության կամ կրկին քննարկեն նրա հարցը:

Մեր հանձնաժողովը ունի 11 անդամ: Քննարկվում ենք բոլորի ներկայությամբ, այդ թվում նաև՝ դիմում տվողի, զորակոչիկի, լրատվամիջոցների: Անպատասխան հարցերով մեզնից ոչ ոք չի հեռանում»,- ասաց Գեղամ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում