Ֆրանսիայում հրեա ուսանողների միությունը (UEJF) դատարանի միջոցով Twitter միկրոբլոգների ցանցից պահանջում է ներկայացնել տվյալներ, որոնք թույլ կտան պարզել հակասեմիտական կամ ռասիստական հաղորդագրությունների հեղինակներին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
UEJF-ի փստաբան Ստեֆան Լիլթիի խոսքերով` միությունը փորձում է հասնել նրան, որ Twitter-ը մշակի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի իրավապահ մարմիններին հայտնել օրենքը խախտող հաղորդագրությունների մասին:
Այս հարցերի շուրջ դատավարության լսումները նշանակված են 2013 թ հունվարի 8-ին:









































