«Ռոսոներիներ»-ը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ են ուժեղացնել թիմի կազմը: Այս մասին RMC-ին տված հարցազրույցում տեղեկացնում է «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
«Մեր թիմում 30-32 խաղացողներ կան: Սկզբում պետք է վաճառենք նրանցից մի քանիսի տրանսֆերները, միայն դրանից հետո կարող ենք նոր ֆուտբոլիստների իրավունքներ գնել: Խաղացողներ կան, ովքեր ցանկանում են լքել թիմը, կան նաև ֆուտբոլիսներ, ովքեր սիրում են «Միլան»-ը, բայց ստիպված կլինեն հեռանալ: Եթե ակումբը չլքեր Զլատան Իբրահիմովիչը, ապա Ստևան Էլ-Շարավին չէր կարողանա իրեն դրսևորել»,- հայտարարել է Գալիանին:









































