Գերմանիայում ոստիկանական հովվաշունը հարձակվել է 6 երեխայի վրա: Ինչպես հաղորդում է Interfax-ը, դեպքը տեղի է ունեցել Ալերսբերգում (Բավարիա):
Տեղի ոստիկանական վարչությունից հայտնել են, որ հարձակման պահին 5-9 տարեկան երեխաները խաղալիս են եղել բակում: Տուժած երեխաներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ շունը կապված չի եղել, ուստի կենդանու համար պատասխանատու ոստիկանի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ թե ինչ կլինի շան հետ` կպարզի հետաքննությունը:









































