Կատալոնական «Էսպանյոլ»-ի նոր գլխավոր մարզիչ կդառնա 47-ամյա Մարսելինո Գարսիա Տորալը: Հաղորդման համաձայն՝ մասնագետն արդեն այսօր անցկացրել է թիմի հետ իր առաջին մարզումը:
Հիշեցնենք, որ «Էսպանյոլ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պակետինոն ազատվեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: «Էսպանյոլ»-ի գլխավոր մարզիչ կարող է դառնալ նաև Ունաի Էմերին:







































